«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին 2023 թվականի տարեսկզբին երկու անգամ հրավիրել է նախաքննական մարմին, որտեղ էլ եղել են Զինված ուժերի պաշտոնատար անձանց հետ առերեսումներ: Ասել է թե՝ քրեական գործով նախաքննությունն առերեսման փուլում է:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: