Կարևոր իրադարձություններ

Կոտայքում 17-ամյա տղան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել

11 Փետրվար, 2023 11:21
Կոտայքում 17-ամյա տղան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել

Երեկ՝ ժամը  18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին Նոր Հաճնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գետամեջ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երիտասարդ տղայի կախված դի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, 

ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի պատշգամբի տակ գտնվող նկուղային հարկի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Ս. Վ-ի դին՝ առաստաղից գոտու միջոցով կախված վիճակում։ 

Ս. Վ-ն այցելել էր իր տատի և պապի տուն, ու նրա դին հայտնաբերել է քեռին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին