«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամներով այսօր հանդիպեցինք Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկեցինք Հայաստանում ու Արցախում կատարվող իրադարձությունները, կարևորեցինք բարեկամական խմբերի դերակատարությունն ու առաքելությունը:
ԱԳ նախարարն առաջին անգամ էր Հայաստանում: Նա հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով և փոխպայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների դիվանագիտական, խորհրդարանական փոխգործակցությունը:
Ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անհրաժեշտությունը` Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորեց մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունն ու փոխադարձ հարգանքը»: