Կարևոր իրադարձություններ

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

07 Փետրվար, 2023 09:56
Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

Ինպես փոխանցում են «Համացանցում հայատառ գրելու նախաձեռնություն»-ից, փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ին՝ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով: Որպես նպատակ՝ նշվում է վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանությունը, տարածումը:

Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Այս տարիների ընթացքում նախաձեռնությունը նպաստել է արագ թվայնացվող աշխարհում հայկական գրի պահպանությանը: Ցավոք առ այսօր խնդիր է մնում  դպրոցներում թվային սարքերով աշակերտներին մեսրոպատառ հայերենով գրել ուսուցանելը, դրա խրախուսումը: Նախաձեռնությունը շարունակում է քայլեր ձեռնարկել, որպեսզի այս հարցով առարկայական ու համակարգային զբաղվի պետությունը՝ հասնելով ընդհուպ մինչև օրենսդրական փոփոխությունների:

 

 

Լրահոս

Դիտել ավելին