Փետրվարի 6-ին, ժամը 18:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Բակունցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
Փրկարարներն ուղղել են «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականն ու մոտեցրել ավտոքարշակին: