Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

06 Փետրվար, 2023 13:09
Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ.

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»:

 

Լրահոս

Դիտել ավելին