Կարևոր իրադարձություններ

Գյումրիում բախվել են մեքենաներ. կան տուժածներ

05 Փետրվար, 2023 12:54
Գյումրիում բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Փետրվարի 5-ին՝ ժամը 11։00-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ` Հ. Ս.) և «BMW 325» (վարորդ` Հ. Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Մ․-ն (ծնված 1961 թ․) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին