Կարևոր իրադարձություններ

Օխտարին հարակից սարալանջում բռնկված հրդեհից 5 հա բուսածածկույթ է այրվել

05 Փետրվար, 2023 00:33
Օխտարին հարակից սարալանջում բռնկված հրդեհից 5 հա բուսածածկույթ է այրվել

Փետրվարի 4-ին, ժամը 17։20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օխտար գյուղին հարակից սարալանջում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը (մոտ 3 կմ) շարունակել են ոտքով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին