Կարևոր իրադարձություններ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը

04 Փետրվար, 2023 12:18
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում. երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Սուրբ Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Ավանդազրույցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ 

Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս․ Սարգիս զորավարի տոնը հռչակված է որպես  Երիտասարդների օրհնության օր:

 

Լրահոս

Դիտել ավելին