Կարևոր իրադարձություններ

Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են. առկա է մերկասառույց

04 Փետրվար, 2023 10:00
Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են. առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) և Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։

Տիգրանաշենի ոլորաններում և Ապարան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Լրահոս

Դիտել ավելին