Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ՄՊՀ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացրել

03 Փետրվար, 2023 17:06
Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ՄՊՀ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացրել

Հայաստանը տարածաշրջանում առաջին երկներից է, որը գրանցամատյանում առկա տեղեկատվությունը հրապարակային է դարձրել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պատրավորությունների շրջանակում Համաշխարհային բանկի հետ սերտ համագործակցությամբ ՄՊՀ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացրել պետական օժանդակությունների նկատմամբ վերահսկողության ինստիտուտի զարգացման ուղղությամբ:

Մասնավորապես, իրականացվել են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են դրանց կիրարկմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր, ձևավորվել է տրամադրված պետական օժանդակությունների գրանցամատյան: Այսպիսով՝ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողությունը դրվել է իրավական նոր հիմքերի վրա։

Երկրորդ փուլով հանձնաժողովն արդեն իսկ ձեռնամուխ է եղել պետական օժանդակության օրենսդրության կիրարկմանը, որի շրջանակում Համաշխարհային բանկը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպել էր եռօրյա աշխատաժողով:

Հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ծրագրի շրջանակում ներդրված ջանքերի և միջոցառման կազմակերպման համար՝ ընդգծելով ՀԲ-ի հետ հանձնաժողովի տևական համագործակցության կարևորությունն և արձանագրված դրական արդյունքները պետական օժանդակության ինստիտուտի զարգացման գործում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին