Կարևոր իրադարձություններ

Կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել

03 Փետրվար, 2023 13:41
Կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 54-րդ օրվա տեղեկագիրը։

Շրջափակմամբ պայմանավորված՝ կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել։

Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալը պատմել է, որ վիճակը հատկապես կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, որը ներմուծվում էր Հայաստանից։

Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում։ Այս օրերին արդեն շուկայում տավարի և ոչխարի մսի պակաս է նկատվում։ Փոխնախարարի խոսքով՝ կերերի պակասը կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց դրանք սահմանափակ են։ 

Անդրադառնալով մսամթերքի առկա պաշարներին՝ պատասխանատուն նշել է, որ մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներով (սննդային նյութերով և էներգիայով ապահովման առումով) պայմանավորված՝ մսի առկա քանակն անբավարար կարելի է համարել։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին