Կարևոր իրադարձություններ

Հացավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու այրված դի

02 Փետրվար, 2023 23:50
Հացավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Երեկ՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացավան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են այրված դի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տանը՝ ննջասենյակի հատակին, մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 55-ամյա Արամայիս Գ-ի այրված դին։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին