Կարևոր իրադարձություններ

Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի. Սուրեն Պապիկյան (լուսանկարներ)

01 Փետրվար, 2023 19:44
Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի. Սուրեն Պապիկյան (լուսանկարներ)

Զորամաս կատարած այցի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:

Անդրադառնալով զինված ուժերի առօրյա գործունեությանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին` նախարար Պապիկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող` լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու ծառայությամբ է պայմանավորվածնբանակի մարտունակության բարձրացումը։ Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի։

Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ` նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը, ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։

Հանդիպումների ընթացքում նախարարը հավելել է, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, կտրվեն արագ լուծումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին