Կարևոր իրադարձություններ

Զորամասի կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ

01 Փետրվար, 2023 17:40
Զորամասի կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ

Այսօր առավոտյան գլխավոր դատախազությունը հաղրդագրություն տարածեց, որի համաձայն մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): 

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն հրաժարվել է ցուցմունք տալ:

«Կարող էր ցուցմունք տալ, կարող էր հրաժարվել ցուցմունքից: Ինքն իրացրել է իր այդ իրավունքը և հրաժարվել է ցուցմունք տալուց: Իր նկատմամբ խափանման միջոցի հարց չի քննարկվել` նկատի ունենալով բուժհաստատությունում բուժում ստանալու հանգամանքը»,-հավելեց խոսնակը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, իսկ 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Այս գործով կան պաշտոնից ազատումներ ու ձերբակալություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին