Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    410,5
    424,5

  • RUB

    4,85
    5,25

Կարևոր իրադարձություններ

Հաստատվել են սիրողական ձկնորսության կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները

31 Հունվար, 2023 15:12
Հաստատվել են սիրողական ձկնորսության կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները

Հաստատվել է շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հունվարի 27-ի «2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» N 23-Ն հրամանը։

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի համապատասխան դրույթը, համաձայն որի՝ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում բնօգտագործման վճար չի գանձում։

Կենսաթոշակային տարիքի հայտատուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը կամ կենսաթոշակի գրքույկը և անձնագրի պատճեն։
2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նաև «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման համար սահմանվել է բազային տուրքի չափ՝ 1000 ՀՀ դրամ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին