Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Երևանում

31 Հունվար, 2023 00:00
Ավտովթար՝ Երևանում
Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ժողովրդին հայտնի 3-րդ գյուղից դեպի Սպանդարյան կայարան տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների մոտ, բախվել են Երևանի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Խ-ի վարած KamAZ մակնիշի և  Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ջիվան Խ-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
 
Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ը բախվել է պեմզաբլոկով կառուցված հենապատին։
 
Շարունակությունը՝ այստեղ։
 

Լրահոս

Դիտել ավելին