Կարևոր իրադարձություններ

Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում. ձերբակալվել է 4 երիտասարդ և 1 կին

30 Հունվար, 2023 17:55
Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում. ձերբակալվել է 4 երիտասարդ և 1 կին

Հունվարի 29-ին՝ լուսադեմ ժամը 5-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում գործող գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է:

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, մեկնել են բաժանմունքի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի վարչության ծառայողներ ու պարեկներ:

Նշված ակումբում տևական ժամանակ վիճաբանող և հայհոյանքներ հնչեցնող, այլ կերպ ասած՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող քաղաքացիները՝ բալահովիտցի չորս երիտասարդ և երևանցի մի կին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին