Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն աշխատում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

30 Հունվար, 2023 17:26
Ռուսաստանն աշխատում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ինտենսիվորեն աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը։

«Հարավային Կովկասի հանրապետությունների հետ մեզ կապում է ընդհանուր պատմությունը, հոգևոր-մշակութային մտերմությունը, ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը։

Ռուսաստանը, որն ուղղակիորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այս տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, դրա տրանսպորտային-լոգիստիկ, առևտրային-ներդրումային և տեխնոլոգիական հնարավորությունների փոխշահավետ օգտագործմամբ և բացահայտմամբ։

Հենց դրան են ուղղված մեր դիվանագիտության ջանքերը», - նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին