Կարևոր իրադարձություններ

Կվերափոխվի հաշմանդամության գնահատման համակարգը

30 Հունվար, 2023 17:03
Կվերափոխվի հաշմանդամության գնահատման համակարգը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ:
 
Ըստ այդմ՝
 
Փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն ֆունկցիոնալության գնահատում՝ գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն․ սա հնարավորություն կտա բազմակողմանիորեն վերլուծել քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառմանն ու նրանց կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ։
 
 Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն կսահմանվի թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում:
 
 Կձևավորվի մասնագետների ռեեստր, որի արդյունքում կգործեն ոչ թե մշտական, այլ յուրաքանչյուր դեպքի համար առանձին ձևավորվող հանձնաժողովներ՝ պատահականության սկզբունքով։
 
Անձի ֆունկցիոնալության գնահատմանը կմասնակցեն ոչ միայն բժիշկներն, այլ հարբժշկական մասնագետները (նրանց թվում օրինակ՝ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ և այլք)։
 
Երևանում և ՀՀ բոլոր մարզերում անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է Միասնական սոցիալական ծառայության տարածքային 49 նոր կենտրոններում։
 
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր ներկայացրել է իրականացվելիք փոփոխություններն ու մանրամասնել գործընթացի կարևոր կետերը:
 

Լրահոս

Դիտել ավելին