Կարևոր իրադարձություններ

Խոր ցավով տեղեկացանք Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի մասին. Կաթողիկոսը՝ Իրանի նախագահին

30 Հունվար, 2023 14:45
Խոր ցավով տեղեկացանք Խոյ քաղաքում տեղի ունեցած  երկրաշարժի մասին. Կաթողիկոսը՝ Իրանի նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 30-ին ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ: 

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:  

«Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու աղոթական զորակցությունն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Իրանի համայն ժողովրդին»,- նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում:

Նորին Սրբությունը Երկնավորի մխիթարությունն է հայցել բոլոր սգակիրներին և առողջություն մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին