Կարևոր իրադարձություններ

Բանակը մեզ համար ընտանիքի պես է. Սերգեյ Մովսիսյան

28 Հունվար, 2023 18:58
Բանակը մեզ համար ընտանիքի պես է. Սերգեյ Մովսիսյան

Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի, ոլորտի մարզային կառույցների պետերի հետ այսօր առավոտյան Մուղնու N զորամասում էր՝ զինվորի կողքին։ Այս մասին հայտնում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանից։

Համազգային տոնի առաջին շնորհավորանքը մարզպետը հղեց հայրենյաց պաշտպանի շարքերը համալրած նորակոչիկներին, ովքեր արդեն հիանալի տիրապետում են զինվորական կարգուկանոնին, աչքի են ընկնում հայ զինվորի խրոխտ կեցվածքով։ Այս ամենն այսօր նրանք ապացուցեցին տոնական օրվան նվիրված ցուցադրությանը։

Մինչ շնորհավորական ելույթների մեկնարկը, մարզպետի գլխավորությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 19-ին զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։

Զինվորներին, զինվորականներին ուղղված շնորհավորանքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ 1992 թ․ կազմավորված Հայոց բանակն իր պատմության ընթացքում կոփվել է, տեսել և՛ հաղթանակ, և՛ ծանր ու դժվարին օրեր, և այսօր էլ անսասան կանգնած է իր ազգի կողքին՝ որպես նրա անվտանգության երաշխավոր, որպես երկրի գոյության հուսալի առանցք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին