Կարևոր իրադարձություններ

Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է ռուս և հայ ժողովուրդների սերտ ու բազմազան կապերը. ՌԴ դեսպանություն

28 Հունվար, 2023 16:33
Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է ռուս և հայ ժողովուրդների սերտ ու բազմազան կապերը. ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է:

«Ի սրտե շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության զինծառայողներին և բոլոր քաղաքացիներին՝ Բանակի օրվա առթիվ: Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է ռուս և հայ ժողովուրդների սերտ ու բազմազան կապերը, ամրապնդում է նաև այսօր՝ ճակատագրական մարտահրավերների պայմաններում։

Սա կարևոր գործոն է մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ապահովման գործում»,- նշված է դեսպանության շնորհավորանքում:

 

Լրահոս

Դիտել ավելին