Կարևոր իրադարձություններ

ԱՆ փոխնախարարն այցելել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բուժում ստացող զինվորներին

28 Հունվար, 2023 16:06
ԱՆ փոխնախարարն այցելել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բուժում ստացող զինվորներին

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Զինվորական բաժանմունք է այցելել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։

Նա շնորհավորել է այս պահին բուժվող զինծառայողներին և բուժանձնակազմին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 31-ամյակի առթիվ։ Նազարյանը բժիշկներից հետաքրքրվել է զինվորների առողջական վիճակով և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:

ԱՆ ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի հետ փոխնախարարը շրջել է 2022 թվականի հոկտեմբերից որպես առանձին բաժանմունք վերաբացված Զինվորական բաժանմունքում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել բարեկարգման աշխատանքների ընթացքով։

 

Լրահոս

Դիտել ավելին