Կարևոր իրադարձություններ

47 օր Գյումրիում մնացած թատրոնի արցախցի դերասանները հասել են Ստեփանակերտ

28 Հունվար, 2023 14:17
47 օր Գյումրիում մնացած թատրոնի արցախցի դերասանները հասել են Ստեփանակերտ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման պատճառով 47 օր Գյումրիում մնացած թատրոնի դերասաններ Սվետա Առստամյանն ու Արմեն Գաբրիելյանը երեկ, շատ մեծ դժվարությամբ, վերջապես հասան Ստեփանակերտ։
 
 
«Բարի վերադարձ սիրելի դերասաններ։ Քաշածներդ (նաեւ մերը) ապաշխարանք։
 
Կոնկրետ անուններ ու կազմակերպություններ չնշելով մեծ մարդկային շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց ում աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ այս վերադարձը կազմակերպել։
 
Շնորհակալ ենք նաեւ բոլոր այն գյումրեցիներին ովքեր 47 օր շարունակ մեր դերասանների կողքին էին։ Ձեր աջակցությունն ու հոգատարությունը անգնահատելի է մեզ համար»,-ասվում է Շուշիի պետական թատրոնի տարածած հաղորդագրության մեջ։
 

Լրահոս

Դիտել ավելին