Կարևոր իրադարձություններ

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը

28 Հունվար, 2023 00:23
Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը
Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
 
Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած պարեկները տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել։
 
Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

 
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Աղբյուրի տեղեկություններով, մահացածը նախկինում աշխատել է ԱՄՆ-ում որպես Հայաստանի փոխդեսպան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։



 

Լրահոս

Դիտել ավելին