Կարևոր իրադարձություններ

Բաքուն իր դիվանագիտական առաքելությունն Իրանից կտարհանի

27 Հունվար, 2023 17:56
Բաքուն իր դիվանագիտական առաքելությունն Իրանից կտարհանի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տարհանում Է իր դիվանագիտական առաքելությունը՝ Իրանին մեղադրելով անցյալում իրենց հասցեին սպառնալիքների մասին հաղորդագրությունները լուրջ չընդունելու համար:

Այս հայտարարությունը հետևել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքին, որի ժամանակ սպանվել է դեպանատունը հսկող անվտանգության ծառայության մեկ աշխատակից, երկուսը վիրավորվել են։

Ինչպես գրում է The Washington Post-ը, Իրանի իշխանությունները պաշտոնից հեռացրել են ոստիկանապետին ժամեր անց այն բանից հետո, երբ հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, որ ոստիկանը ոչինչ չի անում հարձակումը կանխելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին