Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Արաբկիրում ու Կենտրոնում 24 ժամ ջուր չի լինի

25 Հունվար, 2023 17:56
Արաբկիրում ու Կենտրոնում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   

Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Վ.Դավթյան, Արաբկիրի 21, 23, 25, 27, 33, 35, 37, 39, 45, 47, 49 փողոցների, Բաբայան փող. 18-40 համարների,

Կենտրոն վարչական շրջանի՝ Վերին և Ներքին Անտառային, Գ. Էմինի, Սարմենի, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Կոնդի, Ֆրիկի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, Արամի նրբ. 5/1, Թամանյան 5, Բաղրամյան 3-26 համարների,  Բաղրամյան 1-ին նրբանցքի, Մատենդարանի, Նախագահական և Պետական Ճարտարագիտական համալսարանի շենքերի ջրամատակարարումը:     

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին