Կարևոր իրադարձություններ

Բուհից ազատված կամ հեռացված ուսանողներին ուսումը վերականգնելու հնարավորություն է ընձեռվում

25 Հունվար, 2023 13:25
Բուհից ազատված կամ հեռացված ուսանողներին ուսումը վերականգնելու հնարավորություն է ընձեռվում

Համալսարանից ազատված կամ հեռացված բոլոր այն ուսանողները, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց ուսանողական իրավունքները, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի 12-րդ և 20-րդ կետերի, ուսանողական իրավունքների վերականգնման դիմումներն առկա համակարգում կարող են ներկայացնել կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու, իսկ հեռակա համակարգում` կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում:

Առկա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դիմումները ներկայացնել հունվարի 26-ից փետրվարի 22-ը ներառյալ:

Հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դիմումները ներկայացնել  մայիսի 15-ից հունիսի 2-ը ներառյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին