Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Գյումրիում. կա տուժած

24 Հունվար, 2023 19:45
Հրդեհ՝ Գյումրիում. կա տուժած

Հունվարի 24-ին, ժամը 17:37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 17:52 -ին, մարվել՝ 18:52-ին: Տան նկուղում արվել են կենցաղային իրեր (մոտ 8 քմ) և ջերմահարվել մուտքի դուռը: Քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված 1952 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին