Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա Բելառուսում

24 Հունվար, 2023 16:04
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա Բելառուսում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը տեղի կունենա մայիսի 18-ին Բելառուսում։

Այս մասին ասել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական ​​հանձնաժողովի նախագահ Օլեգ Բելոկոնևը, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն։

 

Նրա խոսքով՝ ներկայում առանցքային հարցերից մեկը, որոնք անհրաժեշտ Է քննարկել ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում, տեղեկատվական անվտանգությունն է։

Բացի Բելառուսից, ՀԱՊԿ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին