Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍՆ-ն գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման մրցույթ է անցկացնում

24 Հունվար, 2023 20:07
ԿԳՄՍՆ-ն գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման մրցույթ է անցկացնում

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթ, որն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների ու բուհերի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը:

Մրցույթի նպատակներն են՝

  • աջակցել հետազոտողների մասնագիտական որակավորման բարձրացմանը,
  • բարձրացնել կազմակերպությունների գիտական ներուժը,
  • հետազոտողներին ընձեռել արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու հնարավորություն,
  • օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները,
  • նպաստել հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածքում,
  • ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը,
  • նպաստել գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը:

Մրցույթին դիմել կարող է 35-50 տարեկան, գիտական աստիճան ունեցող անձը, որը ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպության կամ բուհի հետ ունի պայմանագիր, զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ և վերջին հինգ տարիների ընթացքում ունի կոնկրետ պահանջների բավարարող հրապարակումներ (խումբ 3): Դիմել կարող է նաև ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման որևէ ծրագրում ընդգրկված մագիստրատուրայի ուսանողը (խումբ 4):

Վերապատրաստման ծրագրի տևողությունը կարող է լինել 2-ից մինչև 12 ամիս: Մրցույթի շահառուներին կտրվի ամսական մինչև 900 000 (խումբ 4-ի դեպքում՝ մինչև 800 000) դրամ՝ որպես վերապատրաստման վճար և մինչև մեկ միլիոն դրամ՝ այլ ծախսերի համար (վիզա, ճանապարհածախս, ապահովագրություն և այլն):

Հայտատուն ընդունող օտարերկրյա կազմակերպությունում պետք է ունենա գիտությունների դոկտորի (PhD) կամ համարժեք գիտական աստիճան ունեցող ղեկավար/մենթոր, որը վերապատրաստման ընթացքում կհամակարգի նրա մասնագիտական գործունեությունը:

Հայտերը քննարկելիս առավելություն կտրվի այն ծրագրերին, որոնց դեպքում վերապատրաստվողը ընդունող կազմակերպությունում աշխատելու է այնպիսի գերժամանակակից սարքավորումներով, որոնցից առկա են կամ գնվելու են հայաստանյան կազմակերպությունում:

Հիշեցնենք, որ 2022 թ. նոյեմբերին Գիտության կոմիտեն հայտարարել էր գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթը, որին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան հայցորդներն ու ասպիրանտները (խումբ 1՝ PhD) և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող երիտասարդ գիտնականները (խումբ 2՝ PostDoc): 

 

Լրահոս

Դիտել ավելին