Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը կմասնակցի Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգին նվիրված միջոցառմանը

23 Հունվար, 2023 23:45
Վահան Քերոբյանը կմասնակցի Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգին նվիրված միջոցառմանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգի համակարգված մոտեցումների մշակման վերաբերյալ միջոցառմանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ մասնավորապես ասված է․

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի հունվարի 24-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգի համակարգված մոտեցումների մշակման վերաբերյալ միջոցառմանը մասնակցելու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին