Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում կկառուցվի առաջին երկնաքերը

23 Հունվար, 2023 16:43
Թբիլիսիում կկառուցվի առաջին երկնաքերը

Վրաստանում բնակարանների առք ու վաճառքով զբաղվող m² ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Մեձմարիաշվիլին հայտնել է, որ Թբիլիսիում կկառուցվի առաջին երկնաքերը, որտեղ կտեղակայվի մինչև 500 բնակարան։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Forbes հաղորդման եթերում, խոսելով Վրաստանում անշարժ գույքի գների մասին, նա ասել է, որ բնակարանների գինն աննշան կբարձրանա կամ կմնա նույն մակարդակին, ինչ հիմա է։

Մեձմարիաշվիլիի պարզաբանմամբ` ոլորտում մարտահրավերներն սկսվել են համաճարակի ժամանակ, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմը սրել է լոգիստիկ խնդիրները։

«Իմ կանխատեսումն այն է, որ գները, թերևս, մի քիչ էլ կբարձրանան, բայց կտրուկ աճ չի նկատվի, կամ էլ` կմնան նույն մակարդակին ու չեն նվազի։ Իսկ ահա պահանջարկը, հավանաբար, կաճի և կլինի մշտական։ Առաջիկա հինգ տարվա հեռանկարում պահանջարկը կպահպանվի»,- ասել է Նիկոլոզ Մեձմարիաշվիլին։

Նշենք, որ TBC Capital-ը կանխատեսում է, որ 2023 թվականին վաճառվող անշարժ գույքի գինը կբարձրանա 18 տոկոսով։ Նրանց իսկ կանխատեսմամբ՝ բնակարանների պահանջարկի աճի որոշիչ գործոնը կլինի միգրանտների կողմից բնակարաններ գնելու պահանջարկի ավելացումը։

 

Լրահոս

Դիտել ավելին