Կարևոր իրադարձություններ

Իրանի հետ էլ բավականին լավ բեռնաառևտրաշրջանառություն ունենք. Գնել Սանոսյան

20 Հունվար, 2023 20:58
Իրանի հետ էլ բավականին լավ բեռնաառևտրաշրջանառություն ունենք. Գնել Սանոսյան

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշել է․

«Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթև-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստական փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ը ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է։

Իսկ «Հյուսիս-հարավ» ճանապարհը, եթե ամեն ինչ անխափան ընթանա, կկառուցվի 5-6 տարվա ընթացքում: Եթե կարողանանք այս տարի ունենալ շինարարական ընկերություն, 5-6 տարի պետք է, որ կառուցվի: Իրանի հետ էլ բավականին լավ բեռնաառևտրաշրջանառություն ունենք, կարծում ենք, որ այս ճանապարհն այս առումով գործը բավականին կհեշտացնի և կնպաստի երկու երկրների փոխգործակցությանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին