Կարևոր իրադարձություններ

Վթարից երկու օր անց երիտասարդը հիվանդանոցում մահացել է

20 Հունվար, 2023 10:54
Վթարից երկու օր անց երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Հունվարի 17-ին, ժամը 20.30-ին, Կարմիր բլուր գերեզմանատան մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան բախվել էր մայթի մետաղյա ճաղավանդակին ու հայտնվել գերեզմանատանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Հունվարի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 23-ամյա Արսեն Հակոբյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին