Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգությանը, նշել է․
«Զինվորները տեղավորվել են այդ տներում, որովհետև զորամասը պայթեցվել էր Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ժամանակ։ Կառավարությունը պատվիրել է իտալական մոդուլային զորամասեր, որքանով գիտեմ, դրանք հասել են Հայաստան։ Մեր զինվորները չպետք է պահվեն էն պայմաններում, ինչում եղել են։ Այդ մոդուլային զորանոցները պետք է հավաքվեն այդ վայրերում»։