Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

Հայ համայնքը սենատոր Փիթերսի հետ քննարկել է մարդասիրական ճգնաժամն Արցախում

19 Հունվար, 2023 18:15
Հայ համայնքը սենատոր Փիթերսի հետ քննարկել է մարդասիրական ճգնաժամն Արցախում

Ս.թ. հունվարի 18-ին Միչիգանի հայ համայնքը հանդիպեց սենատոր Գարի Փիթերսի (Դեմոկրատ, Միչիգան) հետ և քննարկեց մարդասիրական ճգնաժամն Արցախում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման հետևանքով, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Մենք մեծապես գնահատում ենք սենատոր Փիթերսի աջակցությունն ու բարեկամությունը և անհամբեր սպասում ենք աշխատել իր և իր գործընկերների հետ՝ ապահովելու, որ Լաչինի միջանցքը բաց չէ, և որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար», - հայտարարեց Համագումարի նահանգային տնօրեն Ջոն Ջամջենյանը։

«Ռոջեր Բասմաջյանի կողմից կազմակերպված հանդիպումը ճիշտ ժամանակին հնարավորություն ընձեռեց մեզ կիսվելու համայնքի մտահոգություններով և հրատապ գործողությունների անհրաժեշտությամբ՝ Արցախի հայ ժողովրդին օգնելու համար»,– հավելեց Համագումարի նահանգային խորհրդի նախագահ Քորին Խեդերյանը:

Հայ համայնքը շարունակում է ահազանգել Լաչինի միջանցքի մեկ ամսից ավելի արգելափակված լինելու մասինինչը հանգեցրել է Արցախի հայ ժողովրդի համար կործանարար մարդասիրական ճգնաժամի։ Անցյալ շաբաթ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեզը (ԴեմոկրատՆյու Ջերսի) և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ջեք Ռիդը (ԴեմոկրատՌոդ Այլենդ), նամակ ուղարկեցին վարչակազմին՝ «Բայդենի վարչակազմից պահանջելով ուժեղացնել ջանքերը՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա արգելափակմանը», և «Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել քաղաքացիական բնակչության հասանելիությունը սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ արգելափակելու համար»:

Ի հավելումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելունՀամագումարը նաև շարունակում է կոչ անելորպեսզի լիովին կիրառվի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, որ Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները կիրառվեն Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ ժողովրդի դեմ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների համար, և որ ԱՄՆ-ն աջակցության լուրջ փաթեթ տրամադրի՝ օգնելու Ադրբեջանի կողմից պետականորեն հովանավորվող շրջափակման և ահաբեկչության քաղաքականությունից տուժած հայ ժողովրդին:

 

Լրահոս

Դիտել ավելին