Կարևոր իրադարձություններ

Պապիկյանը՝ պաշտոնանկ արված 8 զինվորականների մասին

19 Հունվար, 2023 12:19
Պապիկյանը՝ պաշտոնանկ արված 8 զինվորականների մասին

Կառավարության նիստում ՊՆ նախարար Սուրեն Պաիկյանը ներկայացրել է գիշերը Գեղարքունիքում տեղակայված զորամասում բռնկված հրդեհի դեպքով պաշտոններից ազատված 8 զինվորականներին.

«Զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետը, կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի պետը, կորպուսի հրամանատարի տեղակալը, կորպուսի հրամանատարի տեղակալը մարտական հրամանատարության գծով, այնուհետև N զորամասի շտաբի պետը, հրամանատարի տեղակալը, N զորամասի հրամանատարի տեղակալը թիկունքի գծով, N զորամասի ինժեներական ծառայության պետը, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը և ԶՈՒ-ի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը»:

Պաիկյանի խոսքով՝ իրենց զբաղեցրած պաշտոններն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին