Կարևոր իրադարձություններ

Զորամասում հրդեհը բռնկվել է ջեռուցման հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով. Քյարամյան

19 Հունվար, 2023 11:35
Զորամասում հրդեհը բռնկվել է ջեռուցման հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով. Քյարամյան

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կառավարության նիստին անդրադարձել է N զորամասի հրդեհի դեպքին.

«Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավականին հիմանվորվել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ 532–րդ հոդվածի 4–րդ մասի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ, դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են»։ 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին