Կարևոր իրադարձություններ

Պարեկային ծառայություն ընդունելության հանրային իրազեկման միջոցառում` Գորիսում

18 Հունվար, 2023 19:48
Պարեկային ծառայություն ընդունելության հանրային իրազեկման միջոցառում` Գորիսում

Հունվարի 17-ին Ներքին գործերի նախարարությունը Գորիսում կազմակերպել էր պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Միջոցառմանն աջակցել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան «ICITAP» ծրագիրը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Գրիգոր Տաթևացու հրապարակում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ծառայողները։

Միջոցառմանը ներկա ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքացիներին ներկայացրին պարեկային ծառայության առանձնահատկություններն ու ծառայությունում կանանց դերի կարևորությունը։

Ներքին գործերի նախարարության կողմից ոստիկանության բարեփոխումների միջոցառումների շրջանակում պարեկային ծառայության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման, ինչպես նաեւ տեղերում դիմումների ընդունման նպատակով մարզային այցերը շարունակվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին