Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423,5
    439,5

  • RUB

    5,47
    5,87

Կարևոր իրադարձություններ

Հունվարի մեկից արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի՝ ՀՀ ներմուծումն ու արտահանումը (տեսանյութ)

18 Հունվար, 2023 17:33
Հունվարի մեկից արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի՝ ՀՀ ներմուծումն ու արտահանումը (տեսանյութ)

Կառավարության որոշմամբ հունվարի մեկից՝ վեց ամսով, արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի՝ Հայաստան ներմուծումն ու արտահանումը:Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և գործադիրի որոշմամբ սահմանվել է հատուկ ցանկ։ 

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն իրականացնում է սահմանային հսկողությունը։

Որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը հանրապետություն կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։

Շրջակա միջավայրի նախարարությունը վերլուծում է առկա իրավիճակը և  անհրաժեշտության դեպքում կդիտարկի առկա ընթացակարգերի պարզեցման հնարավորությունը։

ՊԵԿ-ը ներմուծող, արտահանողներին հորդորում է՝ նախապես ապահովել արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը` մաքսային մարմիններին ներկայացնելու և մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին