Կարևոր իրադարձություններ

Եղեգնուտցին անտառից ապօրինի 30 կանգուն ծառ էր հատել

18 Հունվար, 2023 13:54
Եղեգնուտցին անտառից ապօրինի 30 կանգուն ծառ էր հատել

Հունվարի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Եղեգնուտ գյուղի տներից մեկի բակում և ավտոտնակում հայտնաբերել են 10 խմ փայտանյութ:

Պարզվել է, որ 43-ամյա եղեգնուտցին գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 30 կանգուն ծառ, «ՈՒԱԶ» մեքենայով տեղափոխել է իր տան բակ ու պահեստավորել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին