Կարևոր իրադարձություններ

Ճանապարհաշինությունը ձմռանը կշարունակվի (լուսանկարներ)

18 Հունվար, 2023 11:57
Ճանապարհաշինությունը ձմռանը կշարունակվի (լուսանկարներ)

Եղանակային պայմաններն այս տարի թույլ են տալիս ձմռանը հանրապետության որոշ տարածքներում շարունակել ճանապարհաշինությունը՝ իրականացնելով հողային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում այս օրերին կապալառու կազմակերպության կողմից կատարվում են հանույթ և լիցք՝ հողային պաստառը նախապատրաստելու նպատակով։

Լանջիկ-Գյումրի հատվածի (23կմ) վերակառուցումը կատարվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին