Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ուսուցչի տարակարգի շնորհման փաստաթղթերի ընդունելությունը

18 Հունվար, 2023 11:15
Մեկնարկել է ուսուցչի տարակարգի շնորհման փաստաթղթերի ընդունելությունը

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն իրականացնելու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգով» սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ կարգի 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերի 7-րդ ենթակետերով սահմանված սովորողների և ծնողների կողմից ուսուցչի անանուն գնահատման հարցաթերթիկների ու կարգի 29-րդ կետով սահմանված միջին հաշվարկն իրականացնելու համար տրամադրում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հունվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար սովորողների և ծնողների կողմից ուսուցչի անանուն գնահատման հարցաթերթիկները և ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի բովանդակային համապատասխանության գնահատման և հաշվարկի ուղեցույցը հաստատելու մասին» N 43-Ա/2 հրամանը։

Նշենք նաև, որ հարցաթերթիկներն անհրաժեշտ է լրացնել առցանց, հետևյալ հղումներով՝

1. ծնողի հարցաթերթի հղում՝ https://forms.gle/ixo3n7jPS6BWsribA,
2. սովորողի հարցաթերթի հղում՝ https://forms.gle/36y4VBLQxBbsGC6k8։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին