Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ուղղությունները

17 Հունվար, 2023 20:28
Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Էստոնիայի Տալլին քաղաքում է, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել Էստոնիայում առողջապահության բնագավառը համակարգող պատասխանատուների հետ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Էստոնիայի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Հեյդի Ալասեփի հետ Լենա Նանուշյանը քննարկել է առողջապահության ոլորտում հայ-էստոնական համագործակցության հիմնական ուղղությունները:

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման բարեփոխումների, հաջողությունների, ինչպես նաև խնդիրների թեմայով Լենա Նանուշյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի առողջության ապահովագրության հիմնադրամի նախագահ Ռայն Լանեի հետ:

Քննարկվել են ֆոնդի կառավարմանը, գնումներին, ապահովագրական վճարի հավաքմանը, ինչպես նաև որակի վերահսկողությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել թվայնացման, բժշկական կազմակերպություններից տեղեկատվության հավաքման, վերլուծության ու վճարումների իրականացման էստոնական փորձին:

Լենա Նանուշյանը հանդիպել է նաև Էստոնիայի սոցիալական հարցերի առողջապահական համակարգի զարգացման վարչության պետ Հելի Պալուստեի հետ` քննարկելու ԱԱՊ օղակի բարեփոխումները, որին հաջորդել է այցը ԱԱՊ օղակի ընտանեկան բժշկական առողջական կենտրոն, որտեղ ներկայացվել են ընտանեկան բժիշկների գործառույթները, կառուցվածքը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, վճարումները:

 
Լենա նանուշյանը ծանոթացել է նաև էստոնիայի բնակչությանը մատուցվող բուժծառայություններին և կանխարգելիչ սքրինինգային ծրագրերին:
 

Լրահոս

Դիտել ավելին