Կարևոր իրադարձություններ

Քերոբյանը գերմանացի գործընկերների հետ քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները

16 Հունվար, 2023 23:15
Քերոբյանը գերմանացի գործընկերների հետ քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենին:

Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համար:

Քննարկվել են երկու երկրիների միջև հետագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես վերականգվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբսաշրջության, ապակենտրոն համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով:

 

Լրահոս

Դիտել ավելին