Կարևոր իրադարձություններ

Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա. ԱՀ նախագահ

16 Հունվար, 2023 17:22
Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա։

Նրա խոսքով. «Չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը»: 

Նա  խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը:

Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին:

Հանդիպման ընթացքում Հարությունյանը նաև պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին