Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ է գրանցվել Վրաստանի սահմանի մոտ

14 Հունվար, 2023 23:51
Երկրաշարժ է գրանցվել Վրաստանի սահմանի մոտ

Այսօր՝ հունվարի 14-ին, Թբիլիսիի ժամանակով 12:36-ին Դաղստանում, Վրաստանի պետական ​​սահմանից 5 կմ հեռավորության վրա 3,8 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես գրում է Aliq.ge-ն, հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:

Նշվում է, որ ցնցումները զգացվել են Վրաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։

Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին