Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    426
    442

  • RUB

    5,42
    5,82

Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները հայ-վրացական սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

12 Հունվար, 2023 12:20
Քաղաքացիները հայ-վրացական սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Ըստ այդմ, և Հայաստանի, և Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են օգտագործել միայն նույնականացման քարտ, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, թե հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը քաղաքական առաջնահերթություններից է. «Գործնականում ևս ամենաբարձր մակարդակով պարբերաբար տեղի են ունենում շփումներ, ինտենսիվ կապեր կան համապատասխան գերատեսչությունների միջև։ Վրաստանը մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է»։

 

Լրահոս

Դիտել ավելին